Կիբեռանվտանգության հիմունքներ
Cybersecurity Essentials դասընթացը նախատեսված է սկսնակների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել կիբեռանվտանգության հիմնական գիտելիքներ և գործնական հմտություններ։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն կիբեռսպառնալիքների, ցանցերի պաշտպանության, սարքերի անվտանգության, ռիսկերի կառավարման և միջադեպերի արձագանքման հիմունքները։
Կապ մեզ հետ
4 ամիս, 35 դաս
Օնլայն
195000 ՀՀ դրամ
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն
Կիբեռանվտանգության հիմնական հասկացություններ
Կիբեռսպառնալիքներ և հարձակումների տեսակներ
Ցանցերի և սարքերի պաշտպանություն
Տվյալների պաշտպանություն և գաղտնագրում
Ռիսկերի կառավարում և միջադեպերի արձագանքում
Դասընթացի ավարտին դու կստանաս
Կիբեռանվտանգության հիմնական գիտելիքներ և գործնական հմտություններ
Ցանցային անվտանգության հիմունքների իմացություն
Թվային ռիսկերը ճանաչելու և նվազեցնելու կարողություն
Cisco Networking Academy-ի դասընթացի մասնակցության հնարավորություն
Ում համար է նախատեսված դասընթացը
Սկսնակներ
Դասընթացը նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ կիբեռանվտանգության հիմունքներին
IT ոլորտի սկսնակներ
Հարմար է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ ցանցերի, սարքերի և տվյալների անվտանգությունը։
Ուսանողներ
Օգտակար է ուսանողների համար, ովքեր ցանկանում են զարգացնել թվային անվտանգության հմտություններ։
Մասնագետներ
Հարմար է մասնագետների համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց կիբեռանվտանգության գիտելիքները։
Ովքեր են դասավանդում
Ասքանազ Չիբուխչյան
Կիբերանվտանգության առաջատար մասնագետ, Դասընթացավար
Հաճախակի տրվող հարցեր
Բացահայտեք ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է իմանալ մեր դասընթացների և ուսուցման գործընթացի մասին։
Ովքե՞ր կարող են մասնակցել դասընթացներին:
Դասընթացներին կարող են մասնակցել եւ՛ սկսնակները, եւ՛ փորձառու մասնագետները։
Ինչպե՞ս գրանցվել դասընթացին:
Լրացրեք գրանցման ձևը կայքում, և մեր թիմը կկապվի ձեզ հետ՝ մանրամասների համար։
Արդյո՞ք դասընթացները օնլայն են։
Այո, դասընթացները անցկացվում են ինչպես օնլայն, այնպես էլ ֆիզիկական ձևաչափով։
Կա՞ն անվճար կամ համաֆինանսավորվող դասընթացներ:
Այո, մի շարք ծրագրեր իրականացվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ, ինչը հնարավորություն է տալիս սովորել անվճար կամ մասնակի վճարով։
Ի՞նչ սերտիֆիկատ եմ ստանում ավարտելուց հետո։
Ավարտելով դասընթացը՝ ստանում եք ԷԳԷԱ Ակադեմիայի վկայական, իսկ որոշ ծրագրերի դեպքում նաև միջազգային սերտիֆիկատ (օր.՝ Cisco Networking Academy)։
Կարո՞ղ եմ մասնակցել, եթե ՏՏ ոլորտում փորձ չունեմ։
Այո, մենք առաջարկում ենք նաև սկսնակների համար նախատեսված դասընթացներ՝ հիմունքներից մինչև մասնագիտական մակարդակ։
Օգնում ե՞ք դասընթացից հետո աշխատանքի տեղավորվել։
Այո, մենք համագործակցում ենք տեխնոլոգիական ընկերությունների հետ, և մեր լավագույն շրջանավարտները հաճախ ստանում են աշխատանքի կամ պրակտիկայի առաջարկներ։