Արհեստական Բանականության Գործիքներ
Արհեստական բանականության գործիքներ դասընթացը նախատեսված է սկսնակների և մասնագետների համար, ովքեր ցանկանում են սովորել արդյունավետ կիրառել ժամանակակից AI գործիքները աշխատանքի, ուսման և բիզնես գործընթացներում։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն աշխատել ChatGPT, Claude, Gemini, Grok, DeepSeek և այլ գործիքներով, կազմել արդյունավետ հուշումներ, ստեղծել տեքստեր, պատկերներ, տեսանյութեր, ներկայացումներ, մշակել փաստաթղթեր և վերլուծել տվյալներ։ Ծրագրի նպատակն է զարգացնել գործնական հմտություններ, որոնք կօգնեն խնայել ժամանակ, բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ձևավորել անհատական AI գործիքների համակարգ։ Դասընթացը ներառում է տեսական բացատրություններ, գործնական առաջադրանքներ, քննարկումներ և նախագծային աշխատանքներ։ Ընդհանուր տևողությունը՝ 32 ժամ։
Կապ մեզ հետ
2 ամիս, 16 դաս
Օնլայն
95000 դրամ
Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն
ԱԲ հիմնական տեսակներ
Արդյունավետ հուշումների կազմում
ChatGPT, Claude, Gemini, Grok, DeepSeek գործիքներ
Պատկերների և տեսանյութերի ստեղծում ԱԲ-ով
Փաստաթղթերի և տվյալների վերլուծություն
Դասընթացի ավարտին դու կստանաս
Գործնական հմտություններ ժամանակակից AI գործիքներով աշխատելու համար
Արդյունավետ հուշումներ կազմելու կարողություն
Տեքստեր, պատկերներ, տեսանյութեր և ներկայացումներ ստեղծելու փորձ
Անհատական AI գործիքների համակարգ աշխատանքային կարիքների համար
Ում համար է նախատեսված դասընթացը
Սկսնակներ
Ծրագրավորման կամ տեխնիկական փորձ չի պահանջվում։ Եթե ցանկանում եք սովորել, թե ինչպես կիրառել AI գործիքները առօրյա և աշխատանքային խնդիրներում, այս դասընթացը ձեզ համար է։
Մասնագետներ
Եթե աշխատում եք կրթության, բիզնեսի, մարքեթինգի, կառավարման կամ այլ ոլորտում, այս դասընթացը կօգնի AI գործիքներով արագացնել աշխատանքը և բարձրացնել
Բիզնես և մարքեթինգ
Սովորեք AI-ի օգնությամբ ստեղծել տեքստեր, գովազդային նյութեր, վաճառքի առաջարկներ, սոցիալական մեդիայի բովանդակություն և ներկայացումներ։
Ուսանողներ և դասախոսներ.
Դասընթացը օգտակար է հետազոտություններ կատարելու, փաստաթղթեր մշակելու, ներկայացումներ պատրաստելու և ուսումնական գործընթացում AI գործիքներ կիրառելու համար։
Ովքեր են դասավանդում
Անահիտ Համբարձումյան
Բիզնեսի զարգացման և գործընկերությունների գծով ավագ մենեջեր
Հաճախակի տրվող հարցեր
Բացահայտեք ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է իմանալ մեր դասընթացների և ուսուցման գործընթացի մասին։
Ովքե՞ր կարող են մասնակցել դասընթացներին:
Դասընթացներին կարող են մասնակցել եւ՛ սկսնակները, եւ՛ փորձառու մասնագետները։
Ինչպե՞ս գրանցվել դասընթացին:
Լրացրեք գրանցման ձևը կայքում, և մեր թիմը կկապվի ձեզ հետ՝ մանրամասների համար։
Արդյո՞ք դասընթացները օնլայն են։
Այո, դասընթացները անցկացվում են ինչպես օնլայն, այնպես էլ ֆիզիկական ձևաչափով։
Կա՞ն անվճար կամ համաֆինանսավորվող դասընթացներ:
Այո, մի շարք ծրագրեր իրականացվում են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համաֆինանսավորմամբ, ինչը հնարավորություն է տալիս սովորել անվճար կամ մասնակի վճարով։
Ի՞նչ սերտիֆիկատ եմ ստանում ավարտելուց հետո։
Ավարտելով դասընթացը՝ ստանում եք ԷԳԷԱ Ակադեմիայի վկայական, իսկ որոշ ծրագրերի դեպքում նաև միջազգային սերտիֆիկատ (օր.՝ Cisco Networking Academy)։
Կարո՞ղ եմ մասնակցել, եթե ՏՏ ոլորտում փորձ չունեմ։
Այո, մենք առաջարկում ենք նաև սկսնակների համար նախատեսված դասընթացներ՝ հիմունքներից մինչև մասնագիտական մակարդակ։
Օգնում ե՞ք դասընթացից հետո աշխատանքի տեղավորվել։
Այո, մենք համագործակցում ենք տեխնոլոգիական ընկերությունների հետ, և մեր լավագույն շրջանավարտները հաճախ ստանում են աշխատանքի կամ պրակտիկայի առաջարկներ։